Ժողովրդավարական կառույցներ

warning: htmlspecialchars() expects parameter 1 to be string, array given in /home/eu/public_html/includes/bootstrap.inc on line 860.

Հայաստանը և Եվրոպական միությունը ձգտում են ամրապնդել քաղաքական այն կառույցների կայունությունն ու արդյունավետությունը, որոնց նպատակն է Հայաստանում ժողովրդավարություն, թափանցիկություն, երկխոսություն և օրենքի գերակայություն ապահովելը։ Քաղաքական կառույցների մասնակցությունը տարածաշրջանային և ԵՄ–ի հետ համագործակցության նախաձեռնություններում խրախուսվում է մասնավորապես Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում։

ԵՄ խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է Հայաստանի խորհրդարանի՝ Ազգային ժողովի հետ։ Մենք հատկապես աջակցում ենք այն քայլերը, որոնք ուղղված են՝

  • ԵՄ անդամ երկրներում խորհրդարանական գործընթացների լավագույն փորձի վերաբերյալ ղեկավար կազմի հետ խորհրդակցությունների և վերապատրաստման միջոցով խորհրդարանի արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելուն:
  • Խորհրդարանին շահառու խմբերի հետ հարաբերություններին առնչվող ներքին կանոնների, այցելության նոր ծրագրի, անվտանգությանն առնչվող գործնական հարցերի և հավատարմագրման ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու միջոցով խորհրդարանի և քաղաքացիական հասարակության (քաղաքացիների) միջև շփումը մեծացնելուն:
  • Բոլոր կուսակցություններին ռազմավարության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և վերապատրաստելու միջոցով ԵՄ կառույցներում և միջխորհրդարանական վեհաժողովներում, ինչպես օրինակ՝ Արևելյան գործընկերության ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացվածությունն առավելագույնի հասցնելուն:
  • Համագործակցության հնարավոր օգուտների վերաբերյալ տեղեկատվության, իսկ անդամակցության գործընթացում՝ աջակցության տրամադրման միջոցով Եվրոպական պառլամենտի մարմիններն ու եվրոպական քաղաքական ընտանիքները Հայաստանի բոլոր կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների համար հասանելի դարձնելուն: