Դիվանագիտական դպրոց

warning: htmlspecialchars() expects parameter 1 to be string, array given in /home/eu/public_html/includes/bootstrap.inc on line 860.

Դիվանագիտական դպրոցի ստեղծման հիմքում ընկած էր քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում համագործակցության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը։ 2010 թվականի փետրվարին բացված այս նոր դպրոցն օգնում է դիվանագիտական ժամանակակից ծառայության կազմակերպմանը՝ հիմնականում դիվանագիտական անձնակազմի համալրումը և վերապատրաստումը բարելավելու միջոցով։ Դպրոցի հիմնադրմանն աջակցել են Եվրոպական միությունը և այլ միջազգային կազմակերպություններ։

Մինչև դպրոցի բացումը ԵՄ խորհրդատվական խումբն Արտաքին գործերի նախարարությանն առաջարկություններ է տրամադրել դիվանագիտական դպրոցների իրավական հայեցակետերի և դիվանագիտական դպրոցների տարբեր մոդելների, ուսումնական ծրագրի կազմման հարցում ԵՄ լավագույն փորձի, ուսանողների ընտրության կարգի, ընդունելության քննության գործընթացի և առաջին դասախոսների ընտրության վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը կազմել և ընդունել է Դիվանագիտական դպրոցի ներքին կանոնադրությունը՝ հաշվի առնելով խմբի առաջարկությունները, հիմնվելով այն մոդելի վրա, ըստ որի Դիվանագիտական դպրոցն Արտաքին գործերի նախարարությանը կից գրանցված կազմակերպություն է։

Ներկայումս ԵՄ խորհրդատվական խումբն Արտաքին գործերի նախարարությանն աջակցում է  հետևյալ հարցերում.

  • Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրի հետագա մշակում:
  • Միջազգային ճանաչված փորձագետների՝ որպես դասախոս հետագա ներգրավում:
  • Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրում: