Սանիտարական և բուսասանիտարական խնդիրներ

ԵՄ խորհրդատվական խմբի ԽՀԱԱՀ հենասյան շրջանակներում միջազգային և ԵՄ չափանիշներին համապատասխան տրամադրվում է սանիտարական և բուսասանիտարական (ՍԲՍ) միջոցառումների և քաղաքականության  վերաբերյալ խորհրդատվություն և սանիտարական ու բուսասանիտարական բարեփոխումների և ԽՀԱԱՀ բանակցությունների նախապատրաստման հետ կապված աջակցություն։

Հատուկ ուշադրություն է դարձվում ՍԲՍ ոլորտում ԵՀՔ գործողությունների ծրագրին և  Սննդի անվտանգության ռազմավարությանը, երբ այն հաստատվի։

ԵՄ խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, որը գործում է ՀՀ վարչապետի անմիջական հսկողության ներքո և տրամադրում է քաղաքականության խորհրդատվություն ու աջակցություն՝ կապված ՍԲՍ բարեփոխումների ներկա գործընթացի առաջնահերթությունների, օրենսդրության արդյունավետ կիրարկման և կիրառման, սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգի գործնական կիրառման, կենդանիների և բույսերի առողջության հարցերի, լաբորատոր կարողությունների հետ, ինչպես նաև իրավասու մարմնի համար վերապատրաստման ծրագրերի նախապատրաստման և իրականացման հարցում օժանդակություն։